Իրանցի փորձագետ. Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը կարող է Ադրբեջանում կրոնական բախումների հանգեցնել
«Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը կարող է Ադրբեջանում կրոնական բախումների հանգեցնել»,-այդ մասին նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Նշված հոդվածում իրանցի փորձագետ Ալի Հեյդարին, անդրադառնալով շիայական համայնքի առաջնորդ շեյխ Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած լարվածությանը, մասնավորապես նշել է. «Թեհրանի և Էր-Ռիադի լարված հարաբերությունները մտահոգել են Ադրբեջանին, քանի որ վերջինս վախենում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած լարվածության խորացումը կհանգեցնի Ադրբեջանում կրոնական բախումների»:
«Իրան-Սաուդյան Արաբիա, Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերություններն Ադրբեջանին կանգնեցրել են լուրջ մարտահրավերի առաջ: Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար Բաքվին այլ բան չի մնում, քան հակամարտող կողմերին հորդորել, որպեսզի բարելավեն իրենց հարաբերությունները»,-նշում է իրանցի փորձագետը:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Էբրահիմ Էբրահիմին, անդրադառնալով Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանում գաղտնի գործում են ծայրահեղական խմբավորումներ, որոնք նույնիսկ կառավարության կողմից ֆինանսական աջակցություն են ստանում»:
Ավելի վաղ Արդաբիլ նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելին, անդրադառնալով նարդարանյան դեպքերին, նշել էր, որ Ադրբեջանը վահաբիների դեմ պայքարելու փոխարեն շիաների դեմ է պայքարում: Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին էլ իր հերթին հավելել էր, որ Իլհամ Ալիևի իշխանությունը վահաբիների համար չպետք է քարոզչության հարթակ տրամադրի:
Նշենք, որ վահաբիզմը կամ սալաֆիականությունը իսլամի ծայրահեղական ուղղություններից է, որը համարվում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական գաղափարախոսությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան