Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվելու են Հնդկաստանում և Իսլանդիայում
ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերն առաջիկայում ցուցադրվելու են Հնդկաստանում և Իսլանդիայում: Կինոփառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որոնք դեռևս նախորդ տարի են մեկնարկել, շարունակվում են 2016 թ-ին և առաջին ծրագիրը կմեկնարկի Բանգալորի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնում՝ հունվարի 28-ին, ապա կշարունակվի Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 18-28-ը:
Հիշեցնենք, որ Հարություն Խաչատրյանը 2015 թ-ին տոնել է իր 60-ամյա հոբելյանը: Հոբելյանի առիթով հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոներում կազմակերպվել են ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Մեկնարկը տրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որտեղ մարտ ամսվա ընթացքում ցուցադրվել են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին: Ապրիլին վավերագրական կինոյի հեղինակավոր կինոփառատոներից մեկում՝ Նիոնի «Visions Du Reel»-ում տեղի է ունեցել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու վարպետության դասընթացը:
Հետահայաց ցուցադրություններ տեղի են ունեցել նաև Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզում անցկացվող «Evropa Akt Film», Վառնայի, Բաթումիի միջազգային կինոփառատոներում: Ստեղծագործական հատուկ երեկոներ են կազմակերպվել Մոսկվայի, Սոֆիայի, Թբիլիսիի միջազգային կինոփառատոների շրջանակներում:
Հոբելյանական տարում Հարություն Խաչատրյանն արժանացել է է մի շարք պատվո մրցանակների, այդ թվում՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում