Հարվարդի առողջապահության դպրոցի մասնագետները` Հայաստանում
Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ուռուցքաբանության ոլորտին, դրա վառ ապացույցներից է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ: Այս մասին նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Հայաստան ժամանած Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտիի և նույն դպրոցի մագիստրոսների խմբի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից:
«Վերջին տարիներին մանկական ուռուցքաբանությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և ժողովրդագրական խնդիրներ է ձևավորում»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով մասնագետների խմբի այցին` Արմեն Մուրադյանն հավաստիացրել է, որ ՀՀ նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել փորձի փոխանակման և մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին հատկապես մանկական ուռուցքաբանության նման կարևոր ոլորտում:
Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտին նշել է, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում և արդեն ունեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետ համագործակցության որոշակի փորձ:
Այս բժշկական կազմակերպությունում իրենք արդեն իսկ սկսել են իրականացնել մասնագիտական խորհրդատվության, մանկական ուռուցքաբանության ոլորտում սոցիալ-հոգեբանական ծրագրերի ներդրման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում