Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն այսօրվանից դադարեցվում են
ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Այդ մասին տեղեկացնում են հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: ԱԺ առաջիկա նիստը կկայանա փետրվարի 1-ին:
Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում