Պերմյակովի գործով դատական նիստը դարձյալ ընդմիջվեց
Գյումրիի ռուսական ռազմաբազայում ընթացող Պերմյակովի գործով դատական նիստում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը` դատական նիստը հայկական դատարանի շենքում անցկացնելու մասին:
«Դուք պնդեցիք ձեր որոշումը` առանց հիմնավորման, առանց որևէ փաստական հիմնավորման», -միջնորդության մասին որոշումը լսելուց հետո հայտարարեց իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Նա դատարանից կես ժամ ժամանակ խնդրեց դատավորի և մեղադրանքը պաշտպանող դատախազի վերաբերյալ բացարկի միջնորդության տեքստը կազմելու համար: Կողմերը չառարկեցին, և դատավորը հայտարարեց կես ժամ ընդմիջում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր արտագնա դատական նիստում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդել էին չեղյալ համարել արտագնա նիստ անցկացնելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի որոշումը և նիստը անցկացնել Գյումրիի Ազատության հրապարակ 7 հասցեում գործող հայկական դատարանի շենքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան