Կրթություն, գիտություն 14:18 18/01/2016 Հայաստան

Ա. Բախշյանն առաջարկում է ճոխ հավելավճար ստացած դպրոցի տնօրենները քաղաքապետին զեկուցագիր ներկայացնեն

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն  ուսումնասիրել է 158 դպրոցների   ֆինանսական փաստաթղթերը: Եկել է եզրակացության, որ շատ դեպքերում դպրոցների տնօրեններն իրենց ճոխ հավելավճարներ են նշանակում առանց հիմնավորման: Բախշյանն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է հաղորդագրության մեջ: Այնտեղ մանրամասնում է,  թե քանի դպրոցի տնօրեն հավելավճար չի ստացել, քանիսն են քաղաքապետարանի օգնությանը դիմել:

«Երբ դպրոցները սկսեցին ֆինանսավորվել աշակերտ թվով ու դարձան ՊՈԱԿ-ներ, դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար  ուսումնական  հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման  խորհուրդներ   և  դպրոցի տնօրենը  հաշվետու էր լինելու կառավարման խորհրդին: Փաստն այն է, որ, ցավոք, ոչ կառավարման խորհուրդները տեր կանգնեցին իրենց կոչմանը,  ոչ՝ ինքնավարությունն ու ինքնակառավարումը  կայացավ:

Տնօրենին տրվեց  իրավական նորմերի և  հրամանների կիսափաթեթ, որով   ֆինանսավորման նորմատիվները սահմանվեցին կիսատ-պռատ, ոչ  այնպիսին, ինչպիսիք ունեինք  այն ժամանակ, երբ ուսումնական հաստատությունները պարզապես պետական էին ու  ամեն քայլ  թելադրվում էր վերևից: Ինչո՞ւ եմ ասում կիսափաթեթ, որովհետև գործող 13.06.2002 թվականի նորմատիվներով, որը տարեցտարի սեղմվում է, ի նկատի ունեմ   փոխտնօրենների, սպասարկող անձնակազմի կրճատումները, չի սահմանվում, թե, օրինակ,  դասղեկի, մեթոդ միավորման նախագահի ու ուսուցիչների գրավորների համար լրացուցիչ վարձատրության համար որքան պետք է նախատեսվի: Սա  ֆինանսական վարչությունների  ձեռքերին ազատություն է տվել, ասում են նորմատիվ փաստաթղթով սահմանված չէ ու  եթե դպրոցի բյուջեն չի բավարարում, ապա շատ հանգիստ  այդ գումարները չեն նախատեսվում:

Ստացվում է, որ մանկավարժ դասղեկը, մեթոդ միավորման նախագահն ու գրավոր աշխատանքներ ստուգող ուսուցիչը, նամանավանդ այսօր, երբ բոլոր առարկաներից  տրվում են թեմատիկ գրավորներ, որոնք  ամփոփիչ  են դառնում աշակերտի համար, կարող են չվարձատրվել: Ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ դպրոցն առանց դասղեկի, մեթոդ միավորումների նախագահների, գրավոր աշխատանքներ տալու անհնար է պատկերացնել, բայց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն տալիս, սակայն պահանջում են  անել դասղեկություն,  ղեկավարել  մեթոդ միավորում և գրավորներ տալ ու ստուգել: Այս երևույթը մարդու իրավունքների կոպիտ խախտում է :

Դպրոցի  տարիֆիկացիոն ցուցակը, հաստիքացուցակն ու  նախահաշիվը  տնօրենի ֆինանսական գործունեության  հայելին են, այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն,  առանց  դպրոց  մտնելու,  շատ խոսուն   հուշում են, թե  որքանով  է դպրոցի բյուջեն  ծախսվում   կրթության   արդյունավետ  կազմակերպման  նպատակով:

Ահա այստեղ է  երևում տնօրենի  ճկուն,   ի օգուտ  որակյալ  արդյունավետ   կրթության նպատակներին գործելու  սրտացավ   տնտեսվարությունը:

Ուսումնասիրելով Երևանի կայքում տեղադրված քաղաքապետարանի ենթակայության 159  դպրոցներից 158-ի  ֆինանսական փաստաթղթերը՝    հաստիքացուցակները, տարիֆիկացիոն ցուցակների թվային տվյալները, ճշտված նախահաշիվները  տեսնում ենք, որ  բացի  35  դպրոցների  տնօրեններից, մնացածն իրենց  աշխատավարձերին  նախատեսել են հավելումներ, որոշները՝   համեստ, որոշները՝  ճոխ: Մասնավորապես, 621 (թ.108), 554 (թ.117), 429 (թ.64)  աշակերտի կրթությունը կազմակերպող տնօրեններն  իրենց  աշխատավարձի հավելում չեն նախատեսել, հավելումը շատ համեստ՝ 30000 դրամ  են   նախատեսել այնպիսի դպրոցների տնօրեններ, որտեղ աշակերտների թիվն անցնում է 1000-ից՝ թ. 8, թ.11, թ.89, թ. 131,թ.162, թ. 166,թ. 174, թ. 176: Ճոխ  հավելումներ  ևս կան՝  50000-80000,  այն էլ որոշ դեպքերում աշակերտների թիվը  շատ հեռու է  1000-ից, օրինակ՝   613 (թ.27)   աշակերտի  կրթություն կազմակերպող տնօրենը՝  60.000  դրամ, իսկ  152 (թ.26) և  169 (թ.34) աշակերտի հետ աշխատող տնօրենները համապատասխանաբար՝  20.000 և 30.000 դրամ  հավելում  են նախատեսել  այն դեպքում, երբ այս դպրոցներն առանց քաղաքապետարանի ֆինանսական օգնության չէին կարող տարին փակել: Ընդհանրապես, 2015թ. 12  դպրոցներ  տարին փակել  են քաղաքապետարանի  բյուջեի  ֆինանսական օգնությամբ,  որոշ  դեպքերում օբյեկտիվ, որոշներում՝ տնօրենների ապիկար աշխատանքի պատճառով:

Իսկ Երևանի թ.7  դպրոցում, որտեղ սովորում են 453 աշակերտներ, տնօրենը ուսումնական գծով փոխտնօրենին  նախատեսել  է պաշտոնական դրույքաչափի  0.75  միավոր, իսկ իրեն ու հաշվապահին՝ համապատասխանաբար ՝ 50000 և 40000 հավելավճար, ինձ հետաքրքիր է, թե  կրթության վարչության այն մասնագետը, որը կցված է Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին, տեսե՞լ է  այս փաստը, թե՞ ինքն էլ է համամիտ տնօրենի հետ ու  ամեն ինչ թողնվել է  տնօրենի  հայեցողությանը՝  հակառակ նորմատիվ փաստաթղթի, որով այդ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը  պետք է ունենար լրիվ հաստիք:

Ես   իհարկե դեմ չեմ  տնօրենին  հավելավճար տալուն, բայց  այդ գումարը   պետք է  տրվի   ինչ-որ  շոշափելի  գործ   անելու համար, հետևաբար,   առաջարկում եմ,   իրենց հատկապես ճոխ  հավելավճար   նշանակած տնօրենները   գրավոր  կերպով  Երևանի քաղաքապետին զեկուցագիր  ներկայացնեն, թե  իրենց    հատկապես ո՞ր  արածն են  գնահատել  այդ գումարով, ընդ որում  այն  շահառուների համար լինի չափելի ու տեսանելի: Կարելի է որպես  գնահատման չափորոշիչ դիտարկել  դպրոցների ներքին և արտաքին  գնահատման  սանդղակներում իրենց գրաված տեղերը:

Ընդհանրապես  Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն իր կանոնադրության համաձայն  պետք է ապահովի  Երևանի ենթակայության   ուսումնական հաստատությունների  կողմից  կրթության կառավարման լիազորված մարմնի հրամանների ու պահանջների կատարումը, մասնավորապես,  կրթության վարչության մասնագետը տնօրենի հետ պետք է ճշտի դպրոցների տարիֆիկացիոն  ցուցակների  համապատասխանությունն  ընդունված  նորմերին,  որովհետև  այդ կարևոր ֆինանսական փաստաթղթի  վրա նախ   ստորագրում է  կրթության վարչության պետը, ապա՝  հաստատում   ֆինանսական վարչության պետը:  Եվ հատկապես կարող է հետաքրքրվել, թե ինչու՞  այդ հավելումը   չի տարածվում բոլոր փոխտնօրենների  վրա, եթե դպրոցն ունի ազատ  ֆինանսական միջոցներ  և  բոլոր դպրոցներում հաշվապահներն  արժանացել են 30000-60000 դրամ հավելավճարների:

Չճշտված փաստաթղթի  վրա  ստորագրություն դնելը  պատվաբեր չէ  պաշտոնյայի համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}