Դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 451,1 մլն դրամ
2015թ. դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 451,1 մլն դրամ։ Դեկտեմբերին բնակիչ-սպառողների գրեթե 60 տոկոսը օգտվել է փոխհատուցումից։ Այս մասին հայտնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
Այդպիսի սպառողների թիվը եղել է ավելի քան 459 հազար։ Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ավելի քան 431 մլն դրամ։ Անցած հինգ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,5 մլրդ դրամի փոխհատուցում։
Կառավարությունը 2015թ. հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին՝ մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին: Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ներկայացվել են էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման պաշտոնական տվյալները
- Անցած չորս ամսում էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տրամադրվել է 3 մլրդ դրամ
- Էլեկտրաէներգիայի սակագինը հավասար պայմաններով կսուբսիդավորեն «Տաշիր» հիմնադրամն ու ՀՀ կառավարությունը
- Սեպտեմբերին բնակիչների կողմից սպառած էլեկտրաէներգիայի սակագնի՝ կառավարության սուբսիդավորման գումարը կազմել է 901,2 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին