ՀՀ առաջին նախագահի հիվանդությունը բուժելի է. Զուրաբյան
Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հիվանդությունը, որի համար նա մեկնել է ԱՄՆ, բուժելի է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ կան համապատասխան բժիշկներ, որոնք այժմ զբաղվում են այդ հարցով. «Վստահ եմ` ամեն ինչ լավ կլինի»
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ առաջին նախագահի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, Զուրաբյանն ի պատասխան նկատեց, որ ինքը չի կարող «կոնկրետ դիագնոզի» մասին խոսել: