«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
Նկատի ունենալով խնդրի կարևորությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հարցով կազմակերպել հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության նախարարությունից:
2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը: Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Վերջ տվեք քանդելուն, բավական է ավերել». Գրականագետ
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան