Փարիզի թանգարաններից մեկում նկարչուհին մերկացել է Մանեի կտավի առջև
Լյուքսեմբուրգից նկարչուհի Դեբորա դե Ռոբերտիսը Փարիզում Օրսե թանգարանում ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավի առջև մերկացել է: Նա պառկել է հատակին այն նույն դիրքով, ինչ նկարում պատկերված կինը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Local-ին: Ոստիկանությունը ձերբակալել է կնոջն անպարկեշտ վարքագծի համար:
Նկարչուհին երբ մերկացել և պառկել է Օլիմպիայի դիրքով, լուսանկարչական ապարատով սկսել է նկարել այցելուների ռեակցիան: Մի քանի րոպեից թիկնապահները փակել են դահլիճը և խնդրել նկարչուհուն հագնվել, ապա կանչել են ոստիկանություն:
Դեբորա դե Ռոբերտիսի փաստաբանը ընդգծել է, որ նրա գործողությունը գեղարվեստական ակտ է, այլ ոչ թե խուլիգանություն:
Սա նկարչուհու մասնակցությամբ առաջին դեպքը չէ Օրսեում: 2014-ին նա մերկացել էր ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի «Աշխարհի սկիզբը» կտավի առջև և նստել էր հատակին:
Մանեի «Օլիմպիա» կտավի առաջին ցուցադրությունը 1865 թ. փարիզյան սալոնում արվեստի պատմության մեջ մեծ վեճի առարկա էր դարձել: Գյուստավ Կուրբեն համեմատել է Օլիմպիային թղթախաղի «ղառի դամայի հետ», որը նոր էր դուրս եկել լոգարանից: Մյուսները մեղադրել են Մանեին անբարոյականության և գռեհկության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում