Մասնագետները կարողացել են ծայրահեղ ծանր երկու հիվանդի դուրս բերել այդ վիճակից. ԱՆ
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով` 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։
Ըստ ԱՆ-ի, իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում` հղիների շրջանում, ծանր վիճակում գտնվող հղի չունեն:
Երեկ Երևանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին և սուր շնչառական վարակներին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կիրակի H1N1-ից երկու մարդ է մահացել
- ԱՆ. H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ
- Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց
- Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ
- H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք
- H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում