«Վերջ տվեք քանդելուն, բավական է ավերել». Գրականագետ
Պետք է դադարեցնել քանդելով քաղաք, երկիր կառուցել: Կառուցելով են կառուցում, ոչ թե քանդելով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասին, որի էստակադայի ապամոնտաժման թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետարանը:
Ըստ նրա, այսօր արժեքը փողն է, որը լուծում է հարցեր՝ քանդում են, սարքում են:
Քանդակագործի խոսքով, կոնցեսիոնին ուղղակի դուր չի գալիս այս շենքը, գտնում է, որ հարմար շենք չէ:
«Պետք է գտնել տարբերակ ու ձեռք չտալ այս շենքին: Կան նման տարբերակներ: Ժողովուրդը սիրում է այդ կառույցը: Այն ուղղակի սնվել է Զվարթնոցի տաճարից՝ դարձնելով ժամանակակից, մոդեռն»,- ասաց Ֆ.Առաքելյանը:
Ասուլիսին ներկա գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով, պետք է հրապարակային բոլորը կոչ անեն՝ «վերջ տվեք քանդելուն, բավական է քանդել, ավերել»:
«Մեր վերջին ճարտարապետական լավագույն կոթողներից մեկն է, մնայուն արժեք է: Հայաստանի դիմագիծը լրացնող կառույցներից է: Ուզում եք կառուցել, հնի կողքը նորը կառուցեք»,- ասաց նա:
Գրականագետի խոսքով, Հայաստանն անընդհատ քանդում են, կարծես փորձատեղի է դարձել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան