Նույն դատավորը կշարունակի նախագահել Պերմյակովի գործով դատական նիստը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
«Միջնորդությունը անհիմն է և ենթակա է միջնորդության», հայտարարեց դատավորը` ընդգծելով, որ դատավորը կաշկանդված չի եղել, իսկ որոշումները կայացվել են քրեական դատավարության օրենսգրքի համաձայն:
Մեղադրող դատախազը առարկել էր միջնորդությանը և միջնորդել մերժել այն:
Հիշեցնենք` տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարել էին, թե դատավոր Մովսեսյանը այս գործով կաշկանդված է և չի կարող «էական դատական ակտ» կայացնել: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատական նիստը ավարտել, քանի որ աշխատանքային օրվա ավարտն է և դատարանը ընդունեց միջնորդությունը: Դատավորի որոշմամբ և կողմերի համաձայնությամբ այս գործով դատական նիստերը այսուհետև կկայանան յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրերին:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի գործով դուք կողմնակալ չեք կարող լինել. Ինքնաբացարկ` դատավորին
- Պերմյակովի գործով դատական նիստը դարձյալ ընդմիջվեց
- Պերմյակովի գործով կողմերը միջնորդում են դատավարությունը տեղափոխել Գյումրիի Ազատության հրապարակ 7
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին