ՊՆ գնդապետը հայտնվել է դատարանում
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը հայտնվել է դատարանում: Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է պաշտոնական դիրքը:
Ըստ նախաքննության տվյալների, Մարկոսյանը հովանավորել է նույն ինստիտուտում սովորող որդուն, արտոնյալ պայմաններ ստեղծել նրա համար:
«Որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, ատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոսից մինչև 2015թ հունվարի 28 ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ. Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց ևթույլատրել բացակայել զորամասի տարածքից», -նշված է Մարկոսյանի մեղադրական եզրակացության մեջ:
Մարկոսյանի որդին` Գնելը, նույնպես ամբաստանյալ է և մեղադրվում է նույն զորամասի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ: Հիշեցնենք` Հայկազ Բարսեղյանը զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր՝պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ նախաքննության տվյալների, զինծառայողին սպանել էին ու կախել պտտաձողից` ներկայացնելով այնպես, որ նա ինքնասպան է եղել:
Կատարվածը մեծ աղմուկ էր բարձրացրել ինստիտուտում` հրաժարական էր ներկայացրել ինստիտուտի նախկին պետ Մարտին Կարապետյանը, նշանակվել էր նորը`գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Բացի այդ, ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էին ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Ռազմիկի Մզիկյանը, Զարմիկ Անդրանիկի Մարկոսանը, Պողոս Գարուշի Աբրահամյանը, ինչպես նաև մի շարք այլ սպաներ:
Մարկոսյանի գործը գտնվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:
Հարակից հրապարակումներ`
- Հայկազ Բարսեղյանի սպանության գործ. «Ի՞նչ կլնի, մոտենամ թքեմ դրանց երեսին, հետ գամ»
- Երբ Հայկազին տարել են կախելու, նա արդեն մահացած է եղել. Կուրսանտի սպանության գործն արդեն դատարանում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին