Առողջ ապրելակերպի դասընթացներ պետք է անցկացնել բոլոր կրթօջախներում. մասնագետ
Առողջ ապրելակերպի դերը շատ մեծ է վարակներից խուսափելու և դրանցով շատ արագ չվարակվելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժամանակակից հնգամարտի ասոցացիայի փոխնախագահ Արթուր Հովհաննիսյանը:
«Այսօր մեծամասնությունը, այդ թվում նաև երեխաներ, նստակյաց կյանք են վարում, պետք է մանուկ հասակից հետևել երեխայի առողջ ապրելակերպին և անպայման ուղարկել որևէ սպորտաձևի»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ներկա Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղազարյանն էլ նկատեց, որ առողջ ապրելակերպի դասընթացներ պետք է անցկացնել բոլոր կրթօջախներում, այլ ոչ միայն բժշկական թեքում ունեցողներում:
«Առողջ լինելու համար ամենկարևոր պայմաններից է լիարժեք բալանսավորված սնունդ ընդունելը: Օրինակ՝ մարդը օրական պետք է անպայման ընդունի 200գրամ միրգ և 300 գրամ բանջարեղեն»,-ասաց մասնագետը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, վաստակավոր մարզիչ Անաիդա Մոմջյանն էլ առողջ ապրելակերպի համար շատ կարևորեց ջրի հետ շփումը և ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին անպայման լողի ուղարկել:
«Լողավազան չգնալու դեպքում, պետք է անպայման ցնցուղ ընդունել, իսկ ջրի ջերմաստիճանը պետք է լինի մարմնի ջերմաստիանին մոտիկ»,-ամփոփեց մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում