Արտահանվել է 774 տոննայով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն
Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց: Այս մասին հայտնում են ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից ու մանրամասնում.
«Արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց»:
ԳՆ հրապարակած տվյալներով, այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա: