Լևոն Հայրապետյան. Ես մեղավոր չեմ
Ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանը ժխտում Է, որ մասնակցել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այդ մասին գործարարը հայտարարել է այսօր դատարանի դահլիճում:
«Հանցագործություն չեմ կատարել, մեղավոր չեմ»,-գործով դատախազի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հայտարարել Է նա:
Քննության տվյալներով, 700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին սպառնում Է մինչև 10 տարվա ազատազրկում:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում Է խարդախություն կատարելու մեջ: Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության Է դատապարտված առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների, այդ թվում և ահաբեկչություն կատարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյանը ազատվել է տնային կալանքից
- Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրանքը և վերադարձրել է գործը
- Դատարանը որոշել է, որ Լևոն Հայրապետյանի տնային կալանքն օրինական է
- Լևոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է տնային կալանքը երկարաձգելու դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան