Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում
««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոգեբանական ճնշումները շարունակվում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ.Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Մենք զգում ենք, որ պետական պաշտոնատար անձանց կողմից այնպիսի գործողություններ են կատարվում, որոնք հաստատում են այն մտավախությունը, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ահաբեկչություն, սադրանք է նախատապատրաստվում, նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Երբ նրան ձերբակալեցին, նա մտավախություն ուներ, որ արհեստական ստեղծված մեղադրանքը, առանց հիմնավորման կալանավորումը հանգեցնելու են մի բանի, որ քրեակատարողական հիմնարկում քրեածին տարրերի ձեռքով նրա նկատամբ բռնություններ, ահաբեկչություններ, ընդհուպ կյանքից զրկելու փորձեր կարող են լինել»,- ասաց փաստաբանը:
Տ.Հայրապետյանի խոսքով, Գ. Սաֆարյանը հացադուլ հայտարարելուց հետո տեղափոխվել էր հացադուլավորների համար նախատեսված պատժախուց, որտեղ եղել են նաև առանձանապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք:
«Քրեական հանցագործները բաց տեքստով հայտարարել են, որ մեզ համար ակտիվիստները կամ այն անձինք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, դրանք հավասարազոր են ոստիկաններին, և այդպիսի անձինք չպետք է նույն խցում իրենց հետ մնան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հենց հաջորդ առավոտյան Գ.Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը, հակառակ դեպքում եթե մնար այդ խցում, նրա նկատմամբ բռնությունն անխուսափելի էին:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում կներկայացնենք
- Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
- Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր
- ՀԱԿ-ի հայտարարությունը` Գևորգ Սաֆարյանին կալանավորելու մասին
- «Նախախորհրդարանի» ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին