Քաղաքաշինության նախարարությունը «տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի»
«Արամի 36 հասցեում գտնվող շենքի փլուզման հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անվան հետ կապելը հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու քայլ է, քանզի Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից»,-այս մասին նշված է քաղաքաշինության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», նախարարությունից հայտնում են, որ բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել. «Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»:
Նշենք, որ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Արամի 30 հասցեում գտնվող շենքի փլուզման վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասված էր. «Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երևան քաղաքի հետ ծնունդով և հոգով որևէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ, որը կարող է դառնալ Նարեկ Սարգսյանի հիվանդ մտքի հաջորդ թիրախը»:
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ
- «Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը
- Մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Փակ շուկայի խնդրին վերաբերող մեղադրանքին
- «Փակ շուկա». «Տագնապ է առաջացնում պետական այրերի լռությունը»
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան