«Օսկար»-ի բոյկոտի հետքերով կինոակադեմիայի նախագահը հայտարարություն է արել
Ամերիկյան կինոակադեմիան քայլեր է ձեռնարկելու, որպեսզի փոփոխվի ակադեմիայի անդամների կազմը, որոնք ընտրում են «Օսկար»-ի ներկայացված դերասաններին: Այդ մասին հայտարարություն է տարածել Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկսը (Cheryl Boone Isaacs), գրում է variety-ն:
«Ակադեմիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի փոփոխի մեր կազմը: Առաջիկա օրերին ու շաբաթներին կվերանայենք անդամների ընտրության գործընթացը, որպեսզի 2016-ին ու դրանից հետո բազմազանություն լինի», -հայտարարել է Այզեկսը: Նա հավելել է նաև, որ վերջին չորս տարիների ընթացքում իրենք կատարել են դիվերսիֆիկացիա իրենց կազմում, բայց «մեր ցանկալի արդյունքը չենք ստացել»:
Ավելի վաղ մի շարք սևամորթ դերասաններ անընդունելի էին համարել այն, որ այս տարի «Օսկար»-ի ներկայացված դերասանների ցուցակում սևամորթ դերասաններ չկան: Իսկ ռեժիսոր և դերասան Սփայք Լին ծրագրել էր բոյկոտել մրցանակաբաշխությունը: Ուիլ Սմիթի կինը նույնպես հայտարարել էր, որ փետրվարի 28-ին չի ներկայանա արարողությանը: Ավելին, Twitter-ում հայտնվել էր #OscarsSoWhite (այդքան սպիտակ Օսկարը) հեշթեգը:
Հարակից հրապարակումներ`
- Դի Կապրիոն արժանացել է Critics' Choice-ի լավագույն դերասան մրցանակին
- Ուիլ Սմիթի կինը քննադատել է «Օսկար»-ը՝ սևամորթ դերասանների բացակայության պատճառով
- Լեոնարդո Դի Կապրիո. Հուզված եմ՝ իմանալով հերթական անգամ «Օսկար»-ի առաջադրվելու մասին
- Դի Կապրիոն և նրա մասնակցությամբ «Փրկվածը»` «Օսկար»-ի հավակնորդ