Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարության հետքերով ՔԿՀ-ում ուսումնասիրություն է կատարվում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարության հետքերով ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՔԿՎ լրատվական բաժնից:
«Արթուր Օսիկյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել, որի արդյունքներից ամեն ինչ պարզ կդառնա», -փոխանցեցին լրատվական բաժնից:
Նաև տեղեկացրին, որ Գևորգ Սաֆարյանը այս պահի դրությամբ տեղափոխվել է այլ խուց, իսկ խցից ու խցակիցներից բողոք չունի:
Հիշեցնենք` Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոգեբանական ճնշումները շարունակվում են:
«Մենք զգում ենք, որ պետական պաշտոնատար անձանց կողմից այնպիսի գործողություններ են կատարվում, որոնք հաստատում են այն մտավախությունը, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ահաբեկչություն, սադրանք է նախատապատրաստվում, նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Երբ նրան ձերբակալեցին, նա մտավախություն ուներ, որ արհեստական ստեղծված մեղադրանքը, առանց հիմնավորման կալանավորումը հանգեցնելու են մի բանի, որ քրեակատարողական հիմնարկում քրեածին տարրերի ձեռքով նրա նկատամբ բռնություններ, ահաբեկչություններ, ընդհուպ կյանքից զրկելու փորձեր կարող են լինել»,- ասել էր փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին