Նարեկ Հախնազարյանը, Հայկ Կազազյանը, Աստղիկ Սիրանոսյանը՝ ՀՊԵՆ-ի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին մասնակցելու են Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ջութակահար Հայկ Կազազյանը (Ռուսաստան /Հայաստան), իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ճապոնացի ջութակահարուհի Յուկա Ցուբոյը, թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը (Ֆրանսիա): Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին (Լեհաստան) և Սերգեյ Սմբատյանը:
Հիշեցնենք, որ համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հունվարի 25-ին:
2005թ-ին Սերգեյ Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նվագախմբում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ: Մեկ տարի անց Հայաստանի երիտասարդական նվագախումբը դարձել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնել է «պետական կարգավիճակ»` բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար:
Հարակից հրապարակումներ`
- Վ.Սպիվակով. Երիտասարդական նվագախումբն առանձնանում է ինքնատիպությամբ
- «Հուսամ մի օր միասին կաշխատենք». Ս. Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին
- Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին