Աբբաս Ախունդի. ԵԱՏՄ անդամ Հայաստանը Իրանի առևտրի ծավալների մեծացման համար կարող է օգտակար լինել
«ԵԱՏՄ անդամ Հայաստանը Իրանի առևտրի ծավալների մեծացման համար կարող է օգտակար լինել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցության ուղիների ընդլայնմանը, նշել է. «Առաջին միջանցքը, որը Պարսից ծոցը կապում է Սև ծովին, արդեն գործարկվել է: Երկրորդ միջանցքն անցնում է Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով: Երրորդ միջանցքը Ամիր Աբադի նավահանգստի հատվածից, Կասպից ծովով անցնելով, հասնում է Վրաստան, այնուհետև՝ Սև ծով: Չորրորդ միջանցքը պետք է անցնի Հայաստանի տարածքով՝ հասնելով Փոթիի նավահանգիստ»:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալներին, իրանցի պաշտոնյան նշել է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է. Հայաստանի այդ կարգավիճակը կարող է Իրանի առևտրային ծավալների մեծացման համար չափազանց օգտակար լինել: Նախորդ տարի Իրանից Հայաստան 12 հազար բեռնատար մեքենա է անցել, իսկ Հայաստանից Իրան՝ 3 հազար: Ընթացիկ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում 50 տոկոս աճ ենք արձանագրել. Արդեն 10 հազար բեռնատար է անցել Հայաստան, իսկ հակառակ ուղղությամբ՝ 2 հազար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին