Գործադիրը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը։ Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ և այլևս չի վերադառնա իր պաշտոնին։
Կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում։ Նշվում է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որևէ ակնառու աշխատանք չի կատարել, ինչը «բացահայտել» է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Դա ևս փաստում է, որ գործադիր մարմինը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան