Բախշյանը Արամի 30-ի վերաբերյալ քաղաքապետին ուղղված հարցեր է հնչեցնում
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման վերաբերյալ մի քանի հարցեր պարունակող նամակ է ուղարկել: Ավագանու անդամը տեղեկացնում է՝ նամակում գրել է.
«Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով:
Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.
• Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը,
• Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել,
• Ի՞նչ հիմնավորմամբ,
• Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել և ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը,
• Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երևանի համար, քան առկա հնությունը պահպանելը»:
Panorama.am-ի՝ Արամի 30-ի ֆոտոշարքն ամբողջությամբ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան