Հերմինե Նաղդալյանը վայր կդնի իր լիազորությունները. «168 Ժամ»
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: «168 Ժամ»-ի տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Ըստ թերթի, Հ.Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարի նոյեմբերին, երբ ԵԽ ԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձևերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո: Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան