Էրոս Ռամազոտիի՝ Մարզահամերգային համալիրում կայանալի համերգի տոմսերի 40%-ն արդեն սպառված է. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը պարզել է, որ համաշխարհային տուրի շրջանակներում ապրիլի 26-ին ՄՀՀ-ում նախատեսված հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը վաճառվում են 8-150 հազար դրամով: Տոմսերի 40%-ն արդեն սպառված է:
Կազմակերպիչները հայտնել են, որ մեծ շոուի համար ամբողջությամբ ապամոնտաժելու են համալիրի մեծ դահլիճը ու 160 տոննա սարքավորումներ են բերելու «համաշխարհային այս շոուի համար»:
Թերթի փոխանցմամբ՝ Ռամազոտիի անվտանգությունն ապահովելու համար էլ Մոսկվայից հրավիրել են «Դելտա» ընկերությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան