Իրանը և Հայաստանը կապի և հաղորդակցության ոլորտում խորացնում են համագործակցությունը
«Համատեղ կոմիտե ստեղծելու նպատակն է՝ Իրանի և Հայաստանի միջև ընդլայնել կապի և հաղորդակցության ոլորտում երկկողմ համագործակցությունը»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած հանդիպումից հետո Մահմուդ Վաեզին, ներկայացնելով հանդիպման արդյունքները, նշել է. «Հայկական կողմի հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի և կապի ոլորտներում ընդլայնել երկկողմ համագործակցությունը»:
Շարունակելով խոսքը՝ Վաեզին հավելել է. «Վերջին երեք շաբաթվա ընթացքում կապի ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցության ծավալը չորս անգամ ավելացել է և մենք պատրաստ ենք այն ավելացնել 14 անգամ»:
ԻԻՀ կապի նախարարը հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև կնվազի հեռախոսակապի տարիֆները և կբարձրանա հեռախոսակապի որակը: