Եթե մինչև ԸՕ նախագծի քննարկումների մեկնարկը կոալիցիա չկազմվի, այն ընդհանրապես չի կայանա. «Ժողովուրդ»
Իշխանական նոր կոալիցիայի կազմակերպման մասին լուրերը տարեսկզբից կիկին սկսեցին ակտիվ շրջանառվել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշվել է, որ կոալիցիան պետք է կազմվի մինչև ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների պաշտոնական մեկնարկը։ Ենթադրվում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ կմտնեն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։
Քննարկումներին կոալիցիայով մոտենալու հանգամանքը իշխանությունների համար կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան առավել անաղմուկ անցկացնել նոր ԸՕ-ի՝ իրենց համար ցանկալի նախագիծը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, եթե մինչև ԸՕ նախագծի պաշտոնական քննարկումների մեկնարկը չհաջողվի կոալիցի կազմել, ապա այն ընդհանրապես չի կայանա և իշխանության բաժանմանն ուղղված բոլոր հարցրեը կտեղափոխվեն 2017-ի ԱԺ ընտրություններից հետո։
«Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձել է այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվել է այդ լուրը մեկնաբանել։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին