Քաղաքական 13:30 18/01/2016 Տարածաշրջան

Քաղաքագետ. Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար կարևորը ոչնչից հետ չմնալն է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանի հարևան երկրներում առկա լարվածության,  հնարավոր զարգացումների ու Հայաստանի անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի  հետ:

-Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մի քանի բառով ինչպե՞ս կբնութագրեք: Որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը:

-Ընդհանուր առմամբ, սա վերափոխումների, ուժերի բաշխվածության վերանայման, հետևաբար նաև նոր ռիսկերի ու հնարավորությունների շրջան է: Այստեղ կարևորը ոչնչից հետ չմնալն է, իրավիճակին ճիշտ գնահատական տալն ու դրա հիման վրա հետագա գործողությունների պլանի մշակումն է: Ես կարծում եմ, որ իրականում Հայաստանի համար լավ հնարավորություններ են ստեղծվել, ինչպես Ադրբեջանի հետ հակամարտությունում, այնպես էլ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար: Դրա համար պետք է աշխատել, աշխատել ու աշխատել:

-Ադրբեջանում ճգնաժամ է: Հայ-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ եք կանխատեսում:

-Ադրբեջանի ճգնաժամն օր օրի մեծ թափ է հավաքում, ինչը Ադրբեջանի համար բավական բացասական զարգացումների պատճառ է դարձել: Մենք տեսնում ենք, որ հարևան երկրի քաղաքացիները բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով ապրուստի տարրական միջոցներ: Մարդիկ քաղաքական պահանջներ չեն ներկայացնում, զուտ հացի խնդիր են դնում: Դա խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ այն լինելով նավթ ու գազ արտահանող երկիր, չի կարողացել դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, և նավթի միջազգային գները վատ են անդրադառնում այդ երկրի ներքին զարգացումների վրա: Չի եղել ճիշտ կառավարում, եղել է ֆինանսական միջոցների վատնում, ռեզերվները ճիշտ չեն ձևավորվել:

Սա նշանակում է, որ այս պետության կողմից նախկինում հնչեցված բոլոր քարոզչական թեզերն իրականում անհիմն են: Կարծում եմ, որ սա փաստացի նոր իրավիճակ է ստեղծելու նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ընդհանրապես, պետք է ասեմ, որ վերջին երկու տարիների զարգացումներն իրավիճակն անընդհատ փոխել են հօգուտ մեզ: Նախ բացահայտվեց Ադրբեջանի թուլությունը ռազմական տեսակետից: Երկար ժամանակ ադրբեջանցիները փորձում էին ողջ աշխարհին համոզել, որ հզոր բանակ ունեն, որը կարող է նպաստել արցախյան խնդրի՝ հօգուտ Ադրբեջանի լուծմանը, փորձում էին  պատերազմի չվերսկսելը որպես  զիջում ներկայացնել: Տեսանք, որ այդպես չէ:

Նույն բանը հիմա տեսնում ենք տնտեսական զարգացումներում: Ադրբեջանի քարոզչական այն թեզը, թե իբր հայկական կողմը հաղթել է ճակատամարտը, սակայն պատերազմում պարտվել են, որովհետև նրանց տնտեսությունը թույլ է, մերն ավելի ուժեղ է:

-Հաշվի առնելով տարիների փորձը, երբ Ադրբեջանը քաղաքացիների ուշադրությունը խնդիրներից շեղելու համար լարվածություն է ստեղծում սահմանին, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել հայ-ադրբեջանական սահմանին:

-Ալիևի վարչակազմի գործողությունները միշտ անկանխատեսելի են, տրամաբանական գնահատման դժվար են ենթարկվում, բայց ես կարծում եմ, որ հիմա Ադրբեջանը նման պոտենցիալ չունի՝ սահմանային իրադարձություններով հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Իրականությունն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիներն արդեն իսկ օրվա հացի խնդիր են բարձրացնում, իսկ դա նշանակում է՝ որևէ զարագացում չի կարող նրանց շեղել իրեն պահանջից,  և երկրորդ պատճառը ադրբեջանական բանակի բարոյալքված վիճակն է:

Ներքին ճգնաժամն անմիջական ազդեցություն է ունեցել բանակի վրա, բացի այդ, կրճատվում են ադրբեջանցի զինծառայողների աշխատավարձերը, տեղեկատվություն կա, որ 30-50 տոկոսով, տեղեկատվություն կա, որ պայմանագրային զինծառայողներից շատերը չեն ստացել դեկտեմբերի աշխատավարձերը, և ընդհանրապես, պայմանագրային զինծառայողների թիվն է կրճատվում:

Այսինքն, ակնհայտ է, որ ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել նաև բանակի վրա: Այս պարագայում սահմանին իրավիճակի սրումը Ադրբեջանի համար կարող է բավականին լուրջ հետևանքեր ունենալ: Ալիևը սա հասկանում է, դրա ապացույցներից  մեկն էլ այն է, որ նրանք չեն կարողանում կառավարել լարվածության աստիճանը հայ-ադրբեջանական սահմանում: Սահմանին իրավիճակի սրմամբ, Ալիևը չի կարողանա իր ներքին հարցերը լուծել, դրա համար անիմաստ բան է դառնում:

Թուրքիայում և Իրանում ստեղծված իրավիճակի ու զարգացումների վերաբերյալ՝  հաջորդիվ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}