Վրաստանում ծովահողմի պատճառով փակվել են նավահանգիստները
Վրաստանի նավահանգիստները չեն ընդունում և բաց չեն թողնում նավերին սպասվելիք 5 բալանի ծովահողմի պատճառով: Այս մասին հաղրդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ջրային տրանսպորտի զարգացման գործակալության տարածած հաղորդագրությանը:
Եղանակային պայմանների վատացման պատճառով փակվում է նավահանգիստը և դադարեցվում է նավերի մուտքն ու ելքը: Սա սովորական աշխատանքային ռեժիմ է: Երբ քամին թուլանում է, ապա մեծ թվով նավեր կարող են մուտք գործել նավահանգիստ, իսկ այս պահին բոլոր նավահանգիստները փակ են»,- հայտարարել է Նանուկա Արոշիձեն:
Նշենք, որ Վրաստանում կա երեք խոշոր նավահանգիստ Փոթիի, Բաթումիի, Քուլեվի: Այս պահին Աջարիայի տարածաշրջանում գրանցվել է երեք բալանի ծովահողմ: