Շառլ Ազնավուրի դուստրը Սերժ Սարգսյանին խնդրում է ազատ արձակել Վարդան Պետրոսյանին
Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ հումորիստ Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու խնդրանքով, ով այժմ գտնվում է բանտարկության կիսաազատ ռեժիմում։
«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ, Վարդան Պետրոսյանն աշխատում է առավոտյան ժամը 8-ից մինչև 20-ը և վերադառնում է բանտ երեկոյան 20-ին ու այնտեղ է մնում մինչև առավոտյան ժամը 8-ը։ Այսօր լրանում է նրա բանտարկության 785-րդ օրը։
Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Սեդա Ազնավուրը գրել է․
«Թանկագին Պարոն Նախագահ,
Քանի որ Դուք բարեկամն եք իմ հանրաճանաչ հայրիկի, որն այնքան ջանք է թափում Հայաստանի բարօրության համար, կարող էիք նրա դուստր ՍԵԴԱՅԻՆ երջանկացնել` ԱԶԱՏ արձակելով Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Չե՞ որ նա արդեն վճարել է իր պարտքը։ Անչափ շնորհակալ կլինեմ, եթե իմ խնդրանքն ընդունեք բարյացակամորեն։
Խորին հարգանքներս Ձեզ ու Ձեր հրաշալի ընտանիքին։
Սեդա Ազնավուր»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում