Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում
Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմն այս տարվա մարտ ամսին կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «Ստամբուլի աչքը» անվանումը կրող ֆիլմը իրեն իրենից ներկայացնում է լուսանկարչի կյանքի և աշխատանքների կինոդիմանկարը: Ֆիլմի առանցքում Գյուլերի նախապատրաստումն է լուսանկարների ցուցահանդեսին, աշխատանքների ընտրությունը և լուսանկարչի մտորումներն իր արխիվների ապագայի մասին:
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։
«Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք:
Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան