Սամվել Ֆարմանյանը կմասնակցի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի աշխատանքներին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. հունվարի 19-22-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լևոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. հունվարի 23-30-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին