Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել խուճապի չմատնվել գրիպի մահացության դեպքերից
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան կոչ է արել խուճապի չմատնվել Ռուսաստանում գրիպի պատճառով մահվան դեպքերի մասին տեղեկություններից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Ինտերֆաքս-ին:
«Անկասկած, խուճապի համար առիթ չկա: Սակայն ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդկային կյանքի կորուստ անթույլատրելի է այսօրվա աշխարհում: Հարկավոր է այնպես անել, որ ոչ ոք չմահանա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Աննա Պոպովայի խոսքերով՝ անթույլատրելի են «զրպարտությունները» և «տեղեկատվական սադրանքները» գրիպից մահացության դեպքերի վերաբերյալ:
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկն ասել է, որ այն պատվաստանյութերը, հակավիրուսային դեղամիջոցները, որոնք օգտագործում են Ռուսաստանում, առկա են բոլոր դեղատներում և ակտուալ են գրիպի շտամների դեմ, այդ թվում՝ H1N1-ի:
Ավելի վաղ Ա.Պոպովան հայտարարել էր, որ վիրուսային հիվանդությունների 42%-ը կազմում է А(H1N1)-ը:
Նշվել է նաև, որ խոզի գրիպի դեպքեր արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության 20 մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա