Ադելի «Hello» երգի տեսահոլովակը գերազանցել է Gangnam Style-ի ռեկորդը
Բրիտանացի երգչուհի Ադելի Hello երգի տեսահոլովակը YouTube-ում ռեկորդային թվով դիտումներ է ունեցել: 88 օրում դիտումների թիվն անցել է մեկ միլիարդից: Աղբյուրը հիշեցնում է, որ դրա մրցակից՝ կորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգի տեսահոլովակը 159 օրում է նման դիտում ունեցել:
2015-ի հոկտեմբերի 22-ին համացանցում տեղադրված տեսահոլովակը առաջին օրերեին 27.7 մլն դիտում ունեցավ: Վերջին երեք ամիսների ընթացքում երգը կայուն լսարան ապահովեց՝ օրական ունենալով 10 մլն դիտում: Սա փորձագետներին թույլ է տալիս ենթադրելու, որ տեսահոլովակը շուտով կգրանցի բացարձակ ռեկորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում