Նոր տվյալներ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների մասին
Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի:
Նախարարությունից նշում են, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով:
Նշենք, որ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդների 99%-ն առանց առողջական խնդրի դուրս է գրվում. Արմեն Մուրադյան
- ԱՆ. Կիրակի H1N1-ից երկու մարդ է մահացել
- ԱՆ. H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ
- Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց
- Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ
- H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք
- H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ
- Մահացել է երեխա, որի մոտ բացի քաղցկեղից հաստատվել է նաև H1N1
- H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում 8 հիվանդ ունենք. Արա Ասոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան