Հայաստանի Ազգային պատկերասրահի այցելուներն ավելացել են
Հայաստանի Ազգային պատկերասրահում 2015 թվականին կազմակերպվել է 20-ից ավելի ցուցահանդես: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց զրույցում Հայաստանի Ազգային պատկերասրահի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:
Նա նշեց, որ 2015-ին կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ՝ Կոմիտաս-145, «Վկայություն», Գրիգոր Աղասյանի «Ապրելու ենք», «Պատասխան 100 տարի անց. անցյալը ներկայում», «Ոչ ցեղասպանությանը», Հովհաննես Զարդարյանի «Գաղթ»: Տարվա ընթացքում կազմակերպվել են նաև հոբելյանական ցուցահանդեսներ՝ Սեդրակ Առաքելյան-130, Եղիշե Թադևոսյան-145, Փանոս Թերլեմեզյան- 150:
Ա. Գաբրիելյանն ասաց, որ այլ երկրների հետ համագործակցությամբ կազմակերպվել են ցուցադրություններ: Նա նաև նշեց, որ Ազգային պատկերասրահը տարվա ընթացքում մասնակցել է չորս արտասահմանյան ցուցահանդեսների:
ՀԱՊ գիտքարտուղարի խոսքով, Հայաստանի ազգային պատկերասրահը 2015-ին ունեցել է ավելի շատ այցելու, քան 2014-ին: 2015 թվականի ընթացքում Ազգային պատկերասրահ է այցելել 60 հազար 822 մարդ, իսկ պատկերասրահի 12 մասնաճյուղեր` 23 հազար 343 մարդ: 2014 թվականի համեմատ` այցելուների թիվը 12 տոկոսով աճել է:
Ինչ վերաբերում է ֆոնդերի համալրմանը, նա նշեց, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերը հիմնականում համալրվում են նվիրատվությունների միջոցով: Այս տարի պատկերասրահը համալվել է 78 թանգարանային առարկայով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա