Կրթության նախարարը դեռևս պաշտոնապես աշխատանքի չի վերադարձել
«Դեռևս պաշտոնապես աշխատանքի չեմ վերադարձել, թեև ամեն օր գալիս եմ նախարարություն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, ով տոնական օրերին կոտրել էր ոտքը։
Նա նշեց, որ բժիշկների լուռ անհամաձայնությամբ օրվա երկրորդ կեսին գալիս է աշխատանքի, դեռևս ոչ պաշտոնապես. «Աշխատանքի պաշտոնապես կվերադառնամ, երբ պատրաստ կլինեմ»:
Լրագրողների հարցին, թե որտեղ է ոտքի կոտրված ստացել և արդյոք քաղաքապետարանը չէր մաքրել տվյալ տարածքը, Աշոտյանը պատասխանեց. «Վնասվածքը ստացել եմ մասնավոր տարածքում, որտեղ պետական ոչ մի գերատեսչություն պարտավորություն չունի»։
ԿԳ նախարարն, օգտվելով առիթից, առողջություն մաղթեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով բուժվելու նպատակով մեկնել է ԱՄՆ։
Ինչ վերաբերում է քաղաքական մրցակիցների ֆիզիկական խնդիրներով ուրախանալուն՝ Աշոտյանն ասաց, որ դա կարող է վկայել միայն քաղաքական թուլության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում