Նաիրիտցիները վերսկսում են ակցիաները՝ մեկ այլ պահանջով
Նաիրիտցիները, ովքեր բավականին երկար ժամանակ բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ աշխատավարձի պարտքը վճարելու պահանջով ու հասան հաջողության, սկսում են նոր ակցիաներ՝ այս անգամ մեկ այլ պահանջով:
«Այս պահին միայն վերագործարկման խնդիր է դրվում»,- Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ գործարանի վերագործարկման մի քանի տարբերակ է ներկայացվել, պետք է քննարկել ու ընտրել այդ տարբերակներից մեկը:
«Մեզ համար միևնույնն է, թե վերագործարկման որ տարբերակը կլինի, կարևորը որ վերագործարկում լինի, այսինքն «Նաիրիտ»-ը սկսի աշխատել, աշխատատեղեր բացվեն: Վերագործարկում հնարավոր է, ներկայացված տարբերակներով 60-100 միլիոն դոլարի ներդրում է պետք: Այն թիվը, որ նշվում էր աուդիտից հետո՝ 300 միլիոն դոլար, չափազանցություն է: Իհարկե, լավ կլինի, որ որևէ մեկն այդքան ներդրում անի, բայց եթե գումարների սղություն, խնդիր կա, մինչև 100 միլիոն դոլարի ներդրումով հնարավոր է վերագործարկել գործարանը»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նաիրիտցիները հավաքվելու են կառավարության շենքի առջև հունվարի 21-ին:
«Ենթադրում եմ, որ մեր ակցիաներն այս պահանջով կլինի պարբերական, իսկ հունվարի 21-ի հավաքի ժամանակ կորոշենք մեր ռազմավարությունը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վերջնական որոշումից հետո «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը կանցնեն պետական կառավարման իրավասությանը. Զախարյան (տեսանյութ)
- 18 ամսում հնարավոր է վերագործարկել «Նաիրիտը». Հ. Թադևոսյան
- Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ «Նաիրիտ» գործարանի սնանկացումը. Երվանդ Զախարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան