Պակիստանում հարձակվել են համալսարանի վրա
Չորս գրոհային այսօր ներխուժել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքի համասլարան և սկսել կրակել: Մեկ մարդ մահացել է, վեց հոգի վիրավորվել: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Daily Pakistan-ին:
Շենքում գտնվող մարդկանց տարհանել են: Դեպքի վայր են ժամանել ուժային կառույցների ներկայացուցիչներ ու փրկարարները: Ականատեսները հայտնել են, որ առնվազն հինգ մարդ հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ականատեսները նաև հայտնել են երկու հզոր պայթյունի մասին:
Հարձակման պահին համալսարանում մոտ 3000 ուսանող է եղել: Համալսարանի ռեկտորը հայտնել է, որ ուսանողներից և դասախոսներից որևէ մեկը չի տուժել: