ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը կանխելու մի քանի սցենար է մշակվել. ՀԺ
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները, որ դեռ 1 ամիս առաջ վստահաբար պնդում էին, թե անկախ ՀՀ-ի գործադրած ջանքերից՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հակահայ 2 բանաձևերի ընդունումը կանխելու որևէ շանս չկա, ոգեշնչված են:
Հայկական կողմի քայլերը խիստ գաղտնի են պահվում, որպեսզի Ադրբեջանը հակաքայլեր չձեռնարկի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, բանաձևերը կանխելու մի քանի սցենար է մշակված՝ նայած, թե իրադարձությունները եկող երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նիստում ինչ հունով կընթանան: Իսկ եթե, այդուամենայնիվ, չհաջողվի խայտառակ այդ փաստաթղթերի ընդունումը կանխել, հստակ պայման է դրված՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները: Այդուամենայնիվ, պատվիրակության շրջանում շանսեր տեսնում են, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցները չեն ընդունվի: