Այգեհովիտ-Այգեպար նոր ճանապարհի անվտանգությունն ապահովող նախագիծը հաստատվեց
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվեց կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակառույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը:
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը գտնվում էր ադրբեջանական զինուժի անմիջական դիտակետում և պարբերաբար հակառակորդը կրակ էր բացում այնտեղով երթևեկող ավտոմեքենաների ուղղդությամբ: Նոր ճանապարհը, որտեղ կառուցվել է նաև անվտանգությունն ապահովող պատ, շրջանցում է նախկին մայրուղին: