Միշել Պլատինին շարունակում է աշխատավարձ ստանալ ՈՒԵՖԱ-ում
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, ով որակազրկվել է 8 տարով, շարունակում է աշխատավարձ ստանալ այդ կազմակերպությունից: Այս մասին հայտնում է itv.com-ը: Չնայած այն բանին, որ դեկտեմբերի 21-ին ՈՒԵՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը ֆրանսիացուն զրկել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից, նա կշարունակի աշխատավարձ ստանալ ՈՒԵՖԱ-ից, քանի դեռ նոր որոշում չի կայացվել:
Սակայն անհայտ է՝ արդյոք Պլատինին պայմանագրով նախատեսված ողջ գումա՞րն է ստանում, թե՞ դրա մի մասը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան