Սամվել Մարտիրոսյան. ՀՀ դեսպանատների կայքերը ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման (Լրացված)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20-ին նվիրված գործողությունները։
«ՀՀ դեսպանատների կայքերը ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման: Նախորդ հարձակման ենթարկված կայքերի ցուցակն է:
Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։ Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից»,-տեղեկացնում է Մարտիրոսյանը:
ԱԳՆ-ն ավելի ուշ արձագանքելով այս տեղեկատվությանը, հայտարարեց.
«ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար»: