Քաղաքական 15:17 20/01/2016 Հայաստան

Զուրաբյանը ԵԼԴԱ-ի նախագահին խնդրել է դեմ քվեարկել հակահայկական բանաձևերին

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ է հղել Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Ալյանսի նախագահ Հանս վան Բաալենին: Նամակում Զուրաբյանը կոչ է անում դեմ քվեարկել հակահայկական բանաձևերի նախագծերին: Անգլերեն նամակի թարգմանված տարբերակը լրատվամիջոցներին է ուղարկել ՀԱԿ մամուլի ծառայությունը:

«Հարգելի պարոն վան Բաալեն,
Հայ Ազգային Կոնգրեսի անունից սույն նամակով հայցում եմ Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Ալյանսի (ԵԼԴԱ) աջակցությունը  ԵԽԽՎ֊ի ձմեռային նստաշրջանի ժամանակ հունվարի 26-ին Ստարասբուրգում քննարկվելիք երկու բանաձևերի նախագծերի վերաբերյալ։ 
Նախագծերը, որոնցից մեկը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներումբռնության էսկալացիա» (զեկուցող՝ Ռոբերտ Վալթեր), իսկ մյուսը՝«Ադրբեջանի սահմանամերձ բնակիչները դիտավորյալ զրկված են ջրից» (զեկուցող՝ Միլիցա Մարկովիչ), պարունակում են ձևակերպումներ, որոնք, ընդունվելու դեպքում, չափազանց մեծ վնաս կհասցնեն ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահներ՝ ԱՄՆ֊ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ամբողջ գործընթացին։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ առաջարկել ԵԽԽՎ-ում ԵԼԴԱ-ի խմբի անդամներին քվեարկել այդ բանաձևերի դեմ՝ հետևյալ հիմնավորումներով։

1.     Առաջարկված նախագծերը խարխլում են Մինսկի Խմբի համանախագահների առաջնորդած բանակցությունների գործընթացը։ Պատասխանելով ԵԽԽՎ֊ում շրջանառվող զեկույցի և բանաձևի մասին ստացված հարցերին, ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները հրապարակել են հայտարարություն, որում ասված է. «Նկատի ունենալով բանակցությունների նրբազգացությունը, դրանց ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու ջանքերը կարող են վնասել բանակցությունների գործընթացին և խանգարել կարգավորման ընթացքին»:

2.      Թեև Ռոբերտ Վալթերը նախագծի Բացատրական Հուշագրում ընդունում է, որ զեկուցողի «նպատակը չի եղել երկու կողմերի համար միակ ընդունելի միջնորդի՝Մինսկի Խմբի դերակատարության փոխարինումը, ո՛չ էլ երկարատև հակամարտության լուծում առաջարկելը», նա, այնուամենայնիվ, բանաձևի 14րդ պարբերությունով առաջարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման սեփական տարբերակը, որը խստիվ հակասում է Մինսկի Խմբի շրջանակներում ներկայումս քննարկվող հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին, որ բազմիցս հրապարակվել են համանախագահների կողմից (տե՛ս, օրինակ, http://www.osce.org/mg/118419).

3.      Երկու նախագծերն էլ օգտագործում են ձևակերպումներ, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղն ու նրանից դուրս տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից։ Դա հակասում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի բանաձևերին։ 822 (1993) բանաձևը որպես գրավող ուժ հստակ մատնանշում է Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերը», իսկ 884 (1993) բանաձևը կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ունեցած ազդեցությունը՝ նրանց կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բանաձևերի կատարելուն հասնելու նպատակով։ Նախագծերը հակասում են նաև ԵԱՀԿ֊ի որոշումներին։ Հիմնվելով 1994 Բուդապեշտյան գագթնաժողովի որոշման վրա, ԵԱՀԿ֊ն, բացի Հայաստանից և Ադրբեջանից, հակամարտության կողմ է ճանաչում նաև Լեռնային Ղարաբաղը (ինչն արտահայտված է հետևյալ հայտարարության մեջ. «Գործող նախագահողը վերահաստատում է ԵԱՀԿ֊ի նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այն է՝հակամարտության կողմերի՝երկու պետությունների և հակամարտության մեկ այլ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ Մինսկի Համաժողովը»։

Լեռնային Ղարաբաղի դերը՝ որպես զինադադարի համաձայնագրի կողմ ճանաչվել է նաև ԵԽԽՎ֊ի 1047 (1994) բանաձևում։ Նախագծի մեջ, սակայն,  Վալթերը կեղծ պնդում է անում, հայտարարելով, իբր  1416 (2005) Բանաձևը և 1690 (2005) Առաջարկությունը «ԵԽԽՎ֊ի միակ փաստաթղթերն են, որ անդրադարնում են բացառապես ղարաբաղյան հակամարտությանը»։

Կարճ ասած, նման բանաձևրի ընդունումը միայն կնպաստի հայերի և ադրբեջանցիների միջև անվստահության աճին, ավելի անհաշտ դարձնելով նրանց դիրքորոշումները և ապակայունացնելով իրավիճակը մի տարածաշրջանում, որն արդեն տարածաշրջանային և համաշխարհային կայունությանն և անվտանգությանն սպառնացող պայթյունավտանգ զարգացումերի ներուժ ունի։ Հետևաբար, ես կոչ եմ անում ձեզ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որ այդ տեղեկությունները հասնեն Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ԵԼԴԱ կուսակցության ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն բանաձևերի քվեարկության ժամանակ»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}