Հայկական կողմը ՌԴ-ից ակնկալում է գազի գնի 20 տոկոս իջեցում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում հայկական կողմը ակնկալում է, որ գազի գինը կնվազի մոտ 20 տոկոսով:Այսինքն, եթե այդ ակնկալիքները իրականանան, ապա ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի մոտ 130 դոլարով (հազար խորանարդ մետրը):
Ըստ թերթի աղբյուրների, բանակցությունները սկսվել են անցած տարվա նոյեմբերին և կրում են ոչ պաշտոնական բնույթ:
«Թե որքանով է ռուսական կողմը հակված ընդունել այս առաջարկը, դեռ պարզ չէ: Հայտնի չէ նաև, թե ՌԴ իշխանությունները ինչ են ակնկալում ստանալ ՀՀ-ից գազի գինը նվազեցնելու դիմաց: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում խոշոր գազ սպառողները ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց վճարում են 270 դոլար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 65 դոլար: Բնակիչ բաժանորդները ՀՀ-ում վճարում են 320 դոլար, Ռուսաստանում՝ 110 դոլար»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան