Բամբասանքները չեմ մեկնաբանում. Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին՝ նշեց, որ բամբասանքները չի մեկնաբանում:
«Հարցրեք նրան, ով գրել է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարը շուտով մեկնելու է արձակուրդ, որից չի վերադառնալու, պատասխանեց. «Արձակուրդում եղել եմ արդեն ամռանը»:
Կարեն Ճշմարիտյանը հավելեց. «Ես կուզեի, որ դուք ուշադրություն դարձնեիք ոչ թե այս օբյեկտն ումն է, ով կլինի նախարար, այլ ուշադրություն դարձրեք, թե ով ինչ է անում: Գրում են, խոսում են, իսկ մենք մեր գործն ենք անում»:
Նա նաև նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունում օպտիմալացման շուրջ քննակումներ չեն եղել: