Ռուբլու փոխարժեքն իջել է ռեկորդային ցածր մակարդակի
Մոսկվայի բորսայում այսօր կայացած առքուվաճառքի ընթացքում ռուբլին շարունակել է անկում գրանցել, հաղորդում է Գազետա.ռու լրատվականը:
Մասնավորապես` Մոսկվայի ժամանակով 10.00-ին դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ աճել է 1,38 ռուբլով և կազմել է 79,944 ռուբլի: Ընդ որում` առքուվաճառքի ընթացքում դոլարի փոխարժեքը կարճ ժամանակով գերազանցել է հոգեբանական նշանակություն ունեցող 80 ռուբլու շեմը և կազմել է 80,017 ռուբլի:
Եվրոյի փոխարժեքը ևս աճել է 1,85 ռուբլով` կազմելով 87,566 ռուբլի, ինչը 2014թ-ի դեկտեմբերից այս կողմ ռեկորդային ցուցանիշ է:
Նշենք նաև, որ ռուբլու պաշտոնական փոխարժեքները ևս ռեկորդ են սահմանել: Մասնավորապես` եվրոյի պաշտոնական փոխարժեքը ՌԴ Կենտրոնական բանկի կողմից սահմանվել է 87,0341 ռուբլի, իսկ դոլարի փոխարժեքը` 79,4614 ռուբլի: