Գարնանային արձակուրդներ չեն լինի. Աշոտյան
Իհարկե, դասապրոցեսում տասը օրվա դադարը լրացուցիչ խնդիրներ ստեղծել է, սակայն դասերի հետաձգումը առողջապահական խնդիրների հետևանք է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հանրակրթական հաստատություններում հարկադիր արձակուրդին, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Թե ինչպես պետք է լրացվեն բաց թողնված դասաժամերը, նախարարն ասաց. «Պետք է վերականգնել 24-36 դասաժամ՝ տարրականից մինչև ավագ դպրոց: Մենք արդեն ունենք համապատասխան առաջարկություններ: Ակնհայտ է, որ չենք ունենա գարնանային արձակուրդներ, դրա միջոցով կլրացվի բաց թողնված հինգ օրը, մնացած հինգ օրն էլ կառաջարկենք դպրոցներն իրենք ընտրեն, կամ հինգ շաբաթ օր դարձնել աշխատանքային, կամ էլ լրացուցիչ մեկական ժամ ավելացնել մնացած օրերին, ինչն այդքան էլ ցանակալի չէ, քանի որ ուսումնական ժամերը առանց այն էլ ծանրաբեռնված են»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան